Զասը կաևորել է Ուկրաինայում «հատուկ գործողության անցկացումը»

Զասը կաևորել է Ուկրաինայում «հատուկ գործողության անցկացումը»

Հատուկ գործողության արդյունքները կազդեն ողջ Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի`Մոսկվայում կայացած նիստում։

«Ամբողջ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի անվտանգությունը և միջազգային անվտանգության ողջ ճարտարապետությունը մեծապես կախված կլինեն հատուկ գործողության արդյունքներից», - նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ անվտանգության վրա կազդեն նաև հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության ամփոփիչ համաձայնագրերը։

Նրա խոսքով, ռազմական լարվածության աճ է սպասվում նաև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում։