Քիմ Քարդաշյանը՝ Dolce & Gabbana-ի Alta Moda շոուին (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը՝ Dolce & Gabbana-ի Alta Moda շոուին  (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը օրերս Իտալիայում մասնակցել է   Dolce & Gabbana-ի ապրանքանիշի ամենասպասված միջոցառմանը՝ Alta Moda շոուին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հատուկ այս առիթով 42-ամյա Քարդաշյանը կրել է մուգ մանուշակագույն զգեստ, որը համադրել է բարձրակրունկների և շքեղ մանյակի հետ:

Պարբերականը նկատում է, որ աստղը իտալական Պուլիայում անկացվող ցուցադրությանը շքեղ տեսք է ունեցել:Ավելի ուշ երեկոյան նա մասնակցել է Dolce & Gabbana-ի կազմակերպած խնջույքին, որին ներկայացել է ամբողջովին սևազգեստ՝ սեղմիրանով ու քողով, իսկ նրա կերպարն ամբողջացրել է Dolce & Gabbana-ին բնորոշ աքսեսուարներից մեկը՝ մեծ ոսկեգույն կախազարդը: