Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղ

Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղ

Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Ապարան քաղաքում: Սա Յունիբանկի 53-րդ մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է Ապարան, Բաղրամյան 24 հասցեում: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
 
Նորաբաց մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում`
· ավանդների ընդունում,
· սպառողական և բիզնես վարկավորում,
· դրամական փոխանցումներ,
· Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
· հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
· ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում: 

Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով, հաճախորդների համար  կապահովի  հարմարավետ և արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:
 
Միաժամանակ հաճախորդներին հորդորում ենք հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից: Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է «Մոբայլ բանկինգ» էջում: