Մեկ կինն 9 ամսում կարող է, 9 կին մեկ ամսում չեն կարող նույնն անել

Մեկ կինն 9 ամսում կարող է, 9 կին մեկ ամսում չեն կարող նույնն անել

Մեկ կինն 9 ամսում կարող է մարդուկ լույս աշխարհ բերել, 9 կին մեկ ամսում չեն կարող նույնն անել: Արդյունքի հասնելու համար մեկ ազգ լինելով 9 ամսում կարող ենք ունենալ արդյունք, բայց այսպես պառակտված` 9 մասի բաժանված ոչ մի բան էլ չենք ունենա: Տեսնես էլ քանի 24 օր պիտի անցնի, որ հասկանանք սա: Գործողներից հույս չկա ոչ մի ձև. նույնիսկ ամենափոքրիկ հույսը, որ գիտակցված ինքնակամ կհեռանա այդ` իրականում մի քանի հազարը, մարում է: Բայց ցավոք պառակտումը շատ ավելի խորն է դառնում ամեն օր: Գոնե հիմա չենք գիտակցում, որ իրականում մի նավի մեջ ենք, մի շղթայով զոդված... Արցախում միասնությունն էլի օրինակ չի ծառայում, չենք ընակում, որ հենց դա է հիմքը, որ դիմանում են այսքան: Իսկ իրենց օգնության հասնելու միակ հնարավորությունն էլի միասնական դառնալն ու արդյունքի հասնելու նպատակ դնելն է:

Քաղաքագետ՝ Թևան Պողոսյան