Պատրաստ ենք հայերի հետ խաղաղ գոյակցել․ ադրբեջանցիների նոր բլեֆը

Պատրաստ ենք հայերի հետ խաղաղ գոյակցել․ ադրբեջանցիների նոր բլեֆը

Ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան վերջին շրջանում պարբերաբար շրջանառության մեջ է դնում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունեն՝ Հայաստանի ներկայիս տարածքը-խմբ․) և «արևմտյան ադրբեջանցիներ» խոսույթը։ Գաղտնիք չէ, որ Բաքուն համանման ձևակերպումներ է տալիս նաև Իրանի պատմական տարածքի վերաբերյալ՝ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված հողերը կոչելով «Հյուսիսային Ադրբեջան»։ Այս ամենը վկայում է, Ադրբեջանի՝ հարևանների նկատմամբ շարունակական տարածքային պահանջների մասին։

«Արևմտյան ադրբեջանցիները պատրաստ են խաղաղ, կողք կողքի ապրել հայերի հետ, որոնք «այնտեղ են բնակեցվել այլ երկրներից ժամանելով»․ նման անհեթեթ ու մառազմատիկ դրույթ է ամրագրվել «Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգ» կոչվող խրթին փաստաթղթում։ 
Ալիևյան հանցավոր ռեժիմի կամակատարները, որոնք հանդես են գալիս «Արևմտյան Ադրբեջանի» համայնք մտացածին և զավեշտալի անվամբ, հիշյալ հայեցակարգի մեջ չեն մոռացել բողոքել իրենց նկատմամբ դրսևորված «պատմական անարդարությունից»՝ ներկայանալով «զոհի և հալածյալի» կերպարով։

Փաստաթղթի հեղինակները հպանցիկ անդրադարձել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ նշելով, որ դա հնարավոր է միայն հաշտության միջոցով։