Ենթադրում եմ՝ թուրքերն ինչ որ հարց են ցանկանում բերել քննարկման օրակարգ, իսկ ռուսները դեմ են

Ենթադրում եմ՝ թուրքերն ինչ որ հարց են ցանկանում բերել քննարկման օրակարգ, իսկ ռուսները դեմ են

Օգոստոսի 5-ին Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը. այս պահին մշակվում է հանդիպման օրակարգը, հստակեցվում են քննարկվելիք հարցերը:

Ենթադրում եմ, թուրքերն ինչ որ հարց են ցանկանում բերել քննարկման օրակարգ, իսկ ռուսները դեմ են, թույլ չեն տալիս:

Արդյունքում Ալիևը ստանում է հրաման ապակայունացնել իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում և սկսում ռազմական ագրեսիա Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

Հ.Գ. Ալիևը թույլ է տալիս ճակատագրական սխալներ, հատում է թույլատրելի բոլոր գծերը և խաղում է կրակի հետ: Իսկ Ռուսաստանի լռությունը ոչ մի պարագայում չպետք է ընկալել որպես թուլության նշան:

Ամեն ինչ իր ժամանակին․․․

Արթուր Ղազինյան