Ուրացում. վերջին արար

Ուրացում. վերջին արար

Կարո՞ղ է որևէ մեկն ինձ բացատրել, թե դուռակին ինչպես կարելի է քշել հարսանքատնից: Քաղաքական ճանապարհով դա անհնար է, համոզելն էլ օգուտ չունի: Նա մի բան գիտի՝ այդտեղ ավելի լավ է քան իրենց տանը: Մնում է ուժային միջամտությունը, դա էլ ասում են՝ սիրուն չի: Այսուհանդերձ, երբ հարևաններն իմանան, որ նախորդ օրը հարսանիքի ես եղել, քեզ կասեն՝ կերած-խմածդ անուշ: Դե արի ու հարևանիդ բացատրիր, որ այնտեղ մի դուռակ կար, կատարյալ ապուշի մեկը, որ հարամ է արել ողջ հարսանիքը:

Թող համեմատություն չդիտվի՝ պետք է հարցնեմ՝ ինչպե՞ս կարելի է Նիկոլին հեռացնել իշխանությունից: Քաղաքական պայքարը նրա վրա չի ազդում: Աշխարհում դեռևս չկան այնպիսի քաղաքական գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր լինի դա անել: Ընտրություննե՞ր… Ինձ մի ծիծաղեցրեք: Համոզել Նիկոլին որ գնա՞, անօգուտ է: Նա այս լափի կարասից, ինչի մեջ ընկել է, համոզելով դուրս եկողը չէ: Ինքը դուրս գա, որ ուրիշները լափե՞ն… Ձին գլխին քացի չի տվել՝ պետք է ամեն գնով պինդ պահել աթոռը: Աթոռը որ տարան, իրեն էլ կտանեն, բայց արդեն բոլորովին այլ տեղ, որտեղից վերադարձի կամ հարության հրաշքի հույս չկա: Ամերիկացիները, ռուսները, պարսիկները, թուրքերը, ադրբեջանցիները և նույնիսկ վրացիները մեզ ասում են՝ պետք է մի կերպ հանդուրժեք Նիկոլին, մի քիչ էլ, մինչև աշխարհաքաղաքական վայրիվերումներն ավարտվեն: Սրանք էլ են գիժ… Այս ընթացքով որ գնանք, պարոնայք հարսանքավորներ… ներողություն, բանակցողներ, Հայաստանի Հանրապետությունն աշխարհաքաղաքական վայրիվերումների ավարտը չի տեսնի: Նիկոլը դրել՝ լափի կճճուճից գդալ-գդալ հրամցնում է բոլորին. սա՝ քեզ, սա՝ քեզ, սա՝ քեզ: Ոչինչ, ասում է, «չէ՞ որ մենք դեմոկրատ ենք»: Ու չկա մի խելացի գործընկեր, որ նրան բացատրի, թե այդ դեմոկրատիան քանի-քանի պետություն կործանեց, քանի ազգերի մի տեղը մտավ ու դուրս չի գալիս:

Վայ, Նիկոլ, քեզ դեսը ղրկողի… Ի՞նչ անենք մենք քեզ հետ, այ բեմուրազ: Ախր մեզ այլընտրանք չես թողնում: Մի օր էլ կհասցնես այն կետին, որ ասենք՝ կամ մենք, կամ դու: Էս ի՞նչ բազար ես սարքել՝ Արցախը տվինք, միջանցքը տվինք, անկլավները տվինք, ճանապարհը տվինք… Դու մեզ ի՞նչ է, ոչխարի տեղ ես դրե՞լ: Ի՞նչ կադաստրի թուղթ ես ուզում, այ անհայրենիք, այ թափառական թուրք: Գնա, քոչվոր տերերիդ ծննդյան վկայականները գտիր, եթե կարող ես: Չզարմանաս, հանկարծ, բայց դու, դու ես այս ամենի թիվ մեկ մեղավորը, դու սանձազերծեցիր 44-օրյա պատերազմը, դու կոտորեցիր մեր լուս սերունդը, դու ոչնչացրիր մեր բանակը, դու տվեցիր Արցախը, դու ադրբեջանցիներին բերեցիր մեր տուն, քո բանակցածի հետևանքն է այս ամենը և քեզ ներում չկա: Ներկան ծախեցիր-լափեցիր՝ չկշտացար, հիմա էլ Ցեղասպանությունն ես ծախում Զարեհ Սինանյան դուրսպրծուկի շուրթերով: Ո՞վ էր նա, ինչո՞ւ եկավ Հայաստան, ինչպե՞ս տեղավորվեց թևիդ տակ, որ հիմա էլ կանգնել է, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է: Ախր դա ամենազորավոր կռվանն է, որ դեռ կարող է մեզ միավորել, մեզ պահել որպես հայրենատեր ու պահանջատեր ազգ: Նիկոլ, դու վերջնականապես ցնդե՞լ ես, թե քեզ թվում է՝ ազգը շուրջդ հավաքված լակոտակրատիան է, որը տիրաժավորում է ամեն բլթոցդ ու հանուն լափի լիզում կոշիկներդ: Մի օր կտան աչքդ կհանեն, և ոչ դու, ոչ էլ հետիններդ չեք իմանա՝ ինչ եղավ: Թող քեզ չթվա, թե անշուն գյուղ ես մտել, կարող ես անփետ ման գալ:

Նը օլդու, Փաշինյան, La commedia è finita… La comédie est finie, The comedy is over: Հիմա խոսելու հերթը ժողովրդինն է, վերջ: Գնա, տես ինչ շորեր ես հագնելու պատի տակ կանգնելու օրը: Դու անցել ես բոլոր ռուբիկոնները, որ կարող էր անցնել Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը: Դրսինները քեզ հանգիստ չեն տալու, քեզնից ամեն օր պահանջելու են նորանոր դավաճանություններ, ներսիններին էլ, ինչպես ասացի, արդեն հասցրել ես մի տեղ, որ այլևս չեն հանդուրժում քեզ՝ քո խոսքը, քո մանիպուլյացիան, քո սուտը, քո խեղճությունը, քո պարտված բովանդակությունը և անգամ՝ ֆիզանոմիան:

Հ.Գ. Մի պարզ բան ասեմ ձեզ: Ինչպես որ այսօր մենք չունենք երեկվա Հայաստանը, այնպես էլ վաղն այսօրվա Հայաստանը չենք ունենալու: Իսկ վաղը գուցե Հայաստան չենք ունենա, որովհետև այսօր դեռ ունենք Նիկոլ: Խելացի մարդիկ ասում են՝ բռնեք նրա դավաճան ձեռքը: Համաձայն չեմ: Ձեռքը բռնեք՝ ոտքով է դավաճանելու, ոտքերը բռնեք՝ լեզվով… Առաջարկում եմ՝ լսենք իրեն՝ պատի տակ և միանգամից, այսինքն՝ փաթեթային: Դա է այս խնդրի լուծումը: