Ինչ վիճակում է Սոթքում վիրավորված անձը

Ինչ վիճակում է Սոթքում վիրավորված անձը

Մայիսի 7-ին թշնամին ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Թիրախավորվել էին հանքավայրի աշխատակիցները։ Նրանցից մեկը ծանր հրազենային վիրավորում էր ստացել և տեղափոխվել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ և վիրահատվել էր։

«Գեոպրոմայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանից տեղեկացանք, որ մայիսի 7-ին վիրավորված, ծնունդով արցախցի Արմեն Մաթևոսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է առողջացման փուլում։ Տիկին Գրիգորյանը նշեց նաև, որ կազդուրվելուց հետո հանքի աշխատակիցը կվերադառնա իր աշխատանքին։