Ո՞վ է Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստը, ով առաջին անգամ կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական

 Ո՞վ է Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստը, ով առաջին անգամ կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել են, որ ֆեդերացիան իրոք քայլեր է ձեռնարկում Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդ հարձակվողից մեկին Հայաստանի հավաքական հրավիրելու համար։

Խոսքը 21-ամյա Ստեփան Հովհաննիսյանի մասին է, որը թեպետ «Սպարտակի» սան է ու նրա տրանֆերային իրավունքները պատկանում են հենց այս ակումբին, սակայն այժմ վարձավճարով հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում ելույթ ունեցող մեկ այլ ակումբում՝ «Օրենբուրգում»։

«Օրենբուրգից» առաջ Հովհաննիսյանը հիմնականում խաղացել է «Սպարտակի» երկրորդ թիմի կազմում, աչքի ընկել արդյունավետությամս, իսկ «Օրենբուրգի» կազմում այս մրցաշրջանում մեկ գոլային փոխանցում է կատարել ու 4 անգամ գրավել մրցակիցների դարպասը։ Հովհաննիսյանը հրավիրվել ու խաղացել է նաև Ռուսաստանի հավաքականի տարբեր տարիքային հավաքականներում։ Ֆուտբոլիստից երբ հետաքրքրվել են, թե արդյոք պատրաստվում է ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը, պատասխանել է, որ դեռ ոչինչ հստակ չէ, պիտի մտածի ու քննարկումներ ունենա ընտանիքի անդամների հետ։