«Դիմադրություն» շարժումը փակեց Հաղթանակի կամուրջը (լուսանկարներ)

«Դիմադրություն» շարժումը փակեց Հաղթանակի կամուրջը (լուսանկարներ)

«Դիմադրություն» շարժման՝ Մաշտոցի պողոտայով երթ իրականացնողները այս պահին քայլերթով հասան Հաղթանակի կամուրջ, որտեղ էլ և Իշխան Սաղթելյանը հայտարարեց շրջափակել բոլոր ուղղություններով և պարալիզացնել երթևեկությունը։

Այս պահին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով քաղաքացիները պատ են կազմել և Մաշտոցի պողոտայից Երևանի քաղաքապետարան տանող ճանապարհները փակել։

Ոստիկանությունը հորդորում է բացել երթևեկությունը և կատարել նրանց օրինական պահանջը։