Պատմության մեջ առաջին հայ ֆուտբոլիստը, որը հասավ այդ արդյունքին

Պատմության մեջ առաջին հայ ֆուտբոլիստը, որը հասավ այդ արդյունքին

Երեկ՝ ապրիլի 19-ին, կայացան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» Մյունխենում խաղաց «Բավարիայի» հետ, իսկ պորտուգալական «Բենֆիկան» հյուընկալվեց Մխիթարյանի «Ինտերին»։  Երկու խաղերում էլ ոչ-ոքի գրանցվեց, համապատասխանաբար 1-1 ու 3-3։ Երկու խաղերի արդյունքով ի վերջո կիսաեզրափակիչ դուրս եկան «Սիթին» ու «Ինտերը», որոնք առաջին խաղում կարողացել էին հստակ առավելության հասնել։

«Սիթին» երեք անպատասխան գնդակ էր խփել, «Ինտերը»՝ երկու։ Այսպիսով, աշխարհի ակումբային մակարդակով ամենահայտնի մրցաշարարի՝ Չեմիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղալու են «Սիթին», «Ռեալը», «Միլանը» ու «Ինտերը»։  

Մայիսի 9-ին «Միլանը» կխաղա «Ինտերի» հետ, նույն օրը «Ռեալը» կընդունի «Սիթիին»։ Մայիսի 16-ին արդեն տեղի կունենան կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը երեկ հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց ու մասնակցեց գոլային գրոհներից մեկին։ Այսպիսով, Մխիթարյանը պատմության մեջ առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հանդես է գալու ՉԼ կիսաեզրափակիչում։