Թուփաքի պաշտոնական էջում տեղադրել են հայ նկարչի աշխատանքը՝ նշելով, որ այն արվել է Հայաստանում

Թուփաքի պաշտոնական էջում տեղադրել են հայ նկարչի աշխատանքը՝ նշելով, որ այն արվել է Հայաստանում

Ռեփեր Թուփաք Շաքուրի ինստագրամյան էջում տեղադրել են ազգությամբ հայ «սթրիթ արտ» նկարչի աշխատանքը եւ նշել, որ այն արված է Հայաստանում: Նկարիչն Instagram-ում հայտնի է «baghdasaryan_99» անունով: Նրա ստեղծագործությունում համաշխարհային ճանաչում ունեցող հանգուցյալ ռեփերը պատկերված է ավտոտնակի վրա՝ կապույտ ֆոնին: Նրա մի կողմում գրված է բեմական անունը՝ «2pac», իսկ մյուսում անգլերենով նշված է՝ «Իրականությունը սխալ է, երազներն են իրական»: