ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում ես և ինձ հետ փոխկապակցված անձինք չեն ունենա ֆուտբոլային ակումբ

ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում ես և ինձ հետ փոխկապակցված անձինք չեն ունենա ֆուտբոլային ակումբ

Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, որը նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ պատրաստվում է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններին։ 

Գրիգորյանը մասնավորապես գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:
Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:
Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»։