«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով

Եռյակի առաջ քաշած արտահերթ ընտրությունների պահանջը Նիկոլ Փաշինյանը մահակ է դարձրել թիմի գլխին՝ պատգամավորներին հասկացրել է, որ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կորոշի գնալ արտահերթ ընտրությունների, որ իր ուզած խմբակցությունը ձեւավորվի, եւ իրենց չարդարացրածները դուրս մղվեն իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխող խմբակցության 88 պատգամավորների ամենաքիչը 80 տոկոսը մանդատ է ստացել իր շնորհիվ, եւ առաջիկայում էլ ինքը կարողանալու է թիմի համար այդպիսի արդյունք ապահովել։