Մարիամը անգլերենով է գրառում անում

 Մարիամը անգլերենով է գրառում անում

Վերջին շրջանում Մարիամ Փաշինյանն իր գրառումները շատ հաճախ անգլերենով է գրում։ Երևի մտածում է, որ անգլերեն միայն ինքն ու իր շրջապատն է իմանում։ Օգտատերերից մեկը գրում է՝ Մարիամ ջան մի անհամեստ հարց՝ ինչու՞ հայերեն չեք գրում։

Mariam Pashinyan

To the brave people, that go after they dreams and goals, that go after their inner calling, that embrace their inner self, that never stop, never take a step back and find inner peace. I praise you. God praises you.
Because thats who get room in life, and that's who life is made for.
God punishes the people that take a step back, because they are scared of boldness, bravery and courage. They are scared of action and consequence.

 

Բոլոր քաջ մարդկանց, ովքեր գնում են իրենց երազանքների և նպատակների հետևից, ովքեր գնում են իրենց ներքին ձայնի հետևից, ովքեր ընդունում են իրենց ներքին եսը, ովքեր երբեք կանգ չեն առնում, երբեք հետ քայլ չեն կատարում և գտնում են ներքին խաղաղություն: Ես գովաբանում եմ ձեզ: Աստված թող օրհնի ձեզ:
Որովհետև դրանք այն մարդիկ են, ովքեր կյանքում գտնում են իրենց տեղը, և որոնց համար ստեղծված է կյանքը:
Աստված պատժում է այն մարդկանց, ովքեր հետքայլ են կատարում, որովհետև վախենում են համարձակությունից և քաջությունից: Նրանք վախենում են գործողությունից և հետևանքներից:

Երևի խոսքը վարչապետ հորն է վերաբերվում ու նրա «դուխով թիմին»։ Հետքայլ անողներն էլ հավանաբար այն մարդիկ են, ովքեր հիասթափվել ու կես ճանապարհից հետ են դառնում։ Աստծո պատժով է վախեցնում։