Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը մերժվեց Աննա Դանիբեկյանի կողմից

Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը մերժվեց Աննա Դանիբեկյանի կողմից

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարկեց դատախազ Կարեն Բիշարյանին հայտնած բացարկի վերաբերյալ միջնորդության որոշումն։ Ըստ այդմ՝ նա մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը, դատախազը կշարունակի սույն քրեական գործով ներկայացնել մեղադրանքի կողմը։
Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրած բացարկի միջնորդության մեջ նշել էր, որ Բիշարյանը դեռ 2018 թվականի փետրվարին ԱԺ-ում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, մինչդեռ մի քանի ամիս անց, երբ տեղի է ունեցել հեղափոխությունը, ինքն իր տեսակետը փոխել է։ 
Ըստ Խուդոյանի՝ Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի երկրորդ նախագահի նկատմամբ։