WhatsApp-ում հաղորդագրություններն ավտոմատ կերպով ջնջելու գործառույթ կհայտնվի

WhatsApp-ում հաղորդագրություններն ավտոմատ կերպով ջնջելու գործառույթ կհայտնվի

WhatsApp-ի մշակողները նոր գործառույթ են փորձարկում, որը թույլ կտա օգտատերերին որոշ ժամանակ անց ավտոմատ կերպ ջնջել հաղորդագրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով WABetaInfo-ը: Համապատասխան գործառույթը հայտնվել է Android օպերացիոն համակարգի մեսենջերի 2.19.348 բետա տարբերակում: Այն հնարավոր է կիրառել «Կոնտակտների մասին տեղեկատվություն» եւ «Չաթի խմբային կարգավորումներ» ներդիրներում: Նշվում է, որ օգտատերը կարող է սահմանել ժամանակը հաղոդրագրությունը ջնջելու համար՝ ժամ, օր, շաբաթ, ամիս և տարի

Նյութի աղբյուր՝ Meganews.am