Թալիբները Իրանի հետ սահմանին եւս մեկ անցակետ են գրավել

Թալիբները Իրանի հետ սահմանին եւս մեկ անցակետ են գրավել

«Թալիբան» խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ Իրանի եւ Թուրքմենստանի հետ սահմանային եւս մեկ անցակետ են գրավել, որը գտնվում է աֆղանական Գերաթ նահանգում։ Այս մասին հայտնում է TOLOnews-ը։ Մասնավորապես գրոհայինները գրավել են մաքսակետերը Իսլամ-Կալա եւ Թորգունդի քաղաքներում։ Հայտնի է դարձել, որ թալիբների գալուց հետո Իսլամ Կալայում մեծ թվով անվտանգության ուժեր եւ պաշտոնյաներ հատել են Իրանի հետ սահմանը։ Նշենք, որ «Թալիբանի» ներկայացուցիչը AP-ին հայտնել էր, որ գրավել են Իսլամ Կալա քաղաքը։