Ովքեր են ոստիկանապետի նոր տեղակալները 

Ովքեր են ոստիկանապետի նոր տեղակալները 

Երեկ  նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝  Տիգրան Եսայանն ու Արթուր Մարտիրոսյանը նշանակվել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: 

Եսայանը եղել է ոստիկանության Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու է, «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիր, ոստիկանության գնդապետ։

Արթուր Մարտիրոսյանը  2000 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը և նշանակվել Շիրակի մարզային ՆԳ վարչության Ախուրյանի  բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի, որից հետո հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնին, ապա՝ 2010-2011 Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 2011-2012 Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 2012-2014 Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։ 2014-2014 Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։ 2014-2015 Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի անձակազմի գծով տեղակալ։ 2015-2016 Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։ 2016-2018 Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ։ 2018-2018 Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, 2018-2018 Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ, 2018- 2019 Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, 27.08.2019թ.-ից կատարում է գլխավոր վարչության պետի պարտականությունները: Ոստիկանության գնդապետ է։