Ֆինլանդիան միջուկային զենք կտեղակայի՞ ՌԴ-ի հետ սահմանին

Ֆինլանդիան միջուկային զենք կտեղակայի՞ ՌԴ-ի հետ սահմանին

Ֆինլանդիան չի նախատեսում միջուկային զենք տեղադրել իր տարածքում։

Այս մասին հայտարարել է սկանդինավյան պետության նախագահ Սաուլի Նիինստեն։
«Ուղիղ պատասխանեմ․ թեև մենք նախապես որևէ սահմանափակում չենք դնում ՆԱՏՕ-ին մեր անդամակցության վրա, Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք բերել իր տարածք»,- ասել է նա Iltalehti-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ, ֆիննական հրատարակությունը հայտնել էր, որ երկիրը համաձայնել է միջուկային զենք ներմուծել Հյուսիսատլանտյան դաշինքից, և իշխանությունները թույլատրել են դրանք տեղադրել Ռուսաստանի հետ սահմանների մոտ։