Ինչ է ուզում Զելենսկին բացատրել Թրամփին 24 րոպեում 

Ինչ է ուզում Զելենսկին բացատրել Թրամփին 24 րոպեում 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ամերիկյան NBC-ին տված հարցազրույցում, որ ինքը 24 րոպեում կկարողանա բացատրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր չէ ավարտել 24 ժամում։

«Ես հրավիրում եմ նախագահ Թրամփին, եթե նա գա այստեղ, ես նրան 24 րոպեում կբացատրեմ, որ անհնար է, որ ինքը կարողանա Ուկրաինական հակամարտությունն ավարտել 24 ժամում»,- ասել է Զելենսկին, արձագանքելով Թրամփի այն հայտարարությանը, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ` 24 ժամում կավարտեր ուկրաինական հակամարտությունը։ Թրամփն ասել է, որ ինքը լավ է ճանաչում Զելենսկուն եւ Պուտինին։ Կզանգահարեր Զելենսկուն եւ կասեր․ «Վերջ, դու պետք է համաձայնագիր կնքես Պուտինի հետ»։