Յուլյա Տիմոշենկոյին միացրել են արհեստական շնչառական սարքին

Յուլյա Տիմոշենկոյին միացրել են արհեստական շնչառական սարքին

Ուկրաինացի քաղաքական գործիչ, «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը, ով վարակվել էր կորոնավիրուսով, գնահատվել է որպես կայուն ծանր։ Նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման համակարգի։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։

Տիմոշենկոյի ջերմությունը չի իջնում 39 աստիճանից։ Միեւնույն ժամանակ, նրա դուստրը՝ Եվգենիան եւ փեսան՝ Արթուր Չեչետկինը, հիվանդությունը փորձում են հաղթահարել ավելի թեթեւ ընթացքով։

Նշենք, որ Տիմոշենկոյի՝ կորոնավիրուսով վարակման մասին հայտնի դարձավ օգոստոսի 23-ին։