ԱՄՆ-ն չի լքի Կիևին, եթե նույնիսկ հաղթեն հանրապետականները․Politico

ԱՄՆ-ն չի լքի Կիևին, եթե նույնիսկ հաղթեն հանրապետականները․Politico

ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային, եթե անգամ Հանրապետական ​​կուսակցությունը հաղթի Սենատի առաջիկա ընտրություններում։ Այդ մասին հայտնում է Politico-ն։ Ի պաշտպանություն այս կարծիքի՝ Politico-ն մեջբերում է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի փոխնախագահ Ռասա Յուկնյավիչենեի խոսքերը, ով համոզված է, որ «ԱՄՆ խորհրդարանականները ոչ միայն չեն կրճատի, այլ կամրապնդեն և ավելի արդյունավետ աջակցություն կցուցաբերեն Ուկրաինային»: ԱՄՆ Սենատի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։