Ինչ օրենքներ են ուժի մեջ մտնելու 2020-ի հունվարի 1-ին

Ինչ օրենքներ են ուժի մեջ մտնելու 2020-ի հունվարի 1-ին

2020 թվականի հունվարի մեկից ուժի մեջ կմտնեն տարվա ընթացքում ընդունված մի շարք օրենքներ, որոշումներ, օրենսդրական ակտեր, որոնցից առանձնացրել ենք մի քանիսը։ Դե ինչ, ուրախալի է, որ 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով: Հաշվի առնելով, որ բազային կենսաթոշակը հիմնականում 40 հազարի «մատույցներում է» սա կլինի մոտ 4 հազար դրամ։ Անցնող 2019-ին առաջին անգամ պետական մակարդակով սահմանվեց  ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Եվ այսպես՝ առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով,  ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի առնվազն 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ):Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում։ Կառավարությունից ակնարկել են, որ բյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ մինչև 125 հազար դրամի: 

Հունվարի մեկից ուժի մեջ է մտնում Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,որով սահմանափակում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Նոր փոփոխություններով՝ վիճակախաղերի կազմակերպչի համար պետք է սահմանել գործունեության տարածքի ոչ շատ մեծ եւ ոչ շատ փոքր տարածք: Թույլատրելի է, որ բուքմեյքերական մինչեւ 200 ք/մ-անոց գրասենյակը, որը  պարտավոր է ստուգել դատական վճռի առկայության հանգամանքը: Այն ընդունվել է, եւ դատական կարգով հնարավոր է արգելել անձին մուտք գործել խաղասրահ»,-տեղեկացրեց Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանի առաջարկով, որը ներառվել է, ՀՀ տարածքում գործելու են բուքմեյքերական գրասենյակներ՝ հետեւյալ տրամաբանությամբ՝ ամեն մարզկենտրոնում մեկական գրասենյակ է գործելու՝ մեկ կազմակերպության համար: Երեւանի ամեն վարչական շրջանում յուրաքանչյուր բուքմեյքերական կազմակերպության համար գործելու է մեկական գրասենյակ, իսկ չորս տուրիստական քաղաքներում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը թույլատրելի է։ Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020թ.-ի նոյեմբերի մեկից՝ այն հաշվարկով, որ ընկերությունները ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։

Հունվարի մեկից ուժի մեջ է մտմնում նաև վարորդների համար նոր բալային համակարգը․խախտումների դպեքում դրանք կհանվեն։ Հանման միավորներ են 0․5-ը, 1-ը, 2-ը, 3-ը կամ 4-ը։ Վարորդի կողմից պարբերաբար՝ մինչև 3 անգամ խախտում կատարելու դեպքում, եթե խախտումները հասնեն 9-ին, ապա նոր օրենքով՝ կկասեցվի նրա վարորդական իրավունքը։Հունվարի մեկից  պետք է ուժի մեջ մտնեին  ԵԱՏՄ այլ պետությունների քաղաքացիների վերաբերյալ սահմանափակումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից  ավտոմեքենաների ներկրմանը, սակայն կառավարության հոկտեմբերի ընդունված որոշմամբ և 2020 թ-ի հունվարի 1-ից հետո ևս ժամանակ տրամադրեց մեքենաները այժմյան մաքսային գներով մաքսազերծելու համար: Հունվարի 1-ին ուժի մեջ մտնող որոշման ժամկետը հետաձգվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։