Սա մոտավորապես էն ա, ինչ անում էին Արցախում

Սա մոտավորապես էն ա, ինչ անում էին Արցախում

«Արևմտյան ադրբեջանի» ղեկավար Ազիզ Ալիքփերլին հայտարարել ա, թե աշխատել են «արևմտյան ադրբեջանի» (Հայաստանի) էլեկտրոնային քարտեզի վրա։ Ըստ նրա, էդ քարտեզի շնորհիվ մարդիկ կարող են վիրտուալ ճանապարհորդություն կատարել իրենց «հայրենիք»։ Ըստ նրա, շուտով էդ օնլայն քարտեզը կգործարկվի։

Թշնամական էս պրոյեկտը էնքան աբսուրդ ա, որ սրա մասին լսող մերոնց կեսից ավելին ուղղակի չի հավատում, թե դա հնարավոր ա։ Մի մասը դեռ հավատում ա, թե Նիկոլը դա թույլ չի տա։ Մինչդեռ էսա մի տարի կլինի՝ դա բանակցային սեղանի ամենաէական հարցերից ա։ Ադրբեջանի պահանջն էն ա, որ «խաղաղության պայմանագիրը» պետք ա ներառի էն պայմանները, որոնք Հայաստանը դարձնելու են պետականություն ու ինքնուրույնություն չունեցող «Պաղեստին»։ 

Ու մենք դեռ իրար միս ենք ուտում, յուրաքանչյուրիս անցյալը փորփրում, իրար չեղած բաներ վերագրում, ապագան պայմանավորում էդ կեղծ անցյալով։ Սա մոտավորապես էն ա, ինչ անում էին Արցախում, երբ Արայիկ Հարությունյանին փոխարինեց Շահրամանյանը։

Սուրեն Սահակյան