«Խաչակրաց արշավանք» է սկսվել նրանց դեմ

«Խաչակրաց արշավանք» է սկսվել նրանց դեմ

Հայաստանում «խաչակրաց արշավանք» են հայտարարել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դեմ։ Անգամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությամբ փոքր հավաքը Հայաստանի ղեկավարության կողմից գնահատվում է որպես հակապետական քայլ։  Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Կարող ենք նաև հստակ օրինակներով խոսել։ Երևանի կենտրոնական փողոցներից մեկում պաստառի ապամոնտաժումը, որի վրա պատկերված էին առևանգված և Բաքվում ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, ասածիս վառ օրինակներից է։ Եթե Հայաստանում առողջ հասարակություն լիներ, ապա երկրում հզոր կոնսոլիդացիա տեղի կունենար Ղարաբաղի առաջնորդներին Բաքվի բանտերից ազատելու գաղափարի շուրջ:  Ադրբեջանական կողմը ցուցադրական դատավարություններ կկազմակերպի իրենց դեմ, և դրանք կլինեն դատավարություններ հենց Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասել է նա։