30 հազար պետծառայողի հաստիք է կրճատվել

30 հազար պետծառայողի հաստիք է կրճատվել

Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել կրճատել մոտ 30 հազար պետական ծառայողի հաստիք։ Այս քայլն արվել է կառավարության վարչական բարեփոխումների շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Միշուստինն այս մասին ասել է Դաշնային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Հատկապես ուշադրություն են դարձրել փոխնախարարների ենթակայության տակ գտնվող դեպարտամենտների օպտիմալացմանը։