Պուտինին շնչելու հնարավորություն չենք տալու․ Զելենսկի

Պուտինին շնչելու հնարավորություն չենք տալու․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է Ռուսաստանին տարածքային զիջումների հնարավորությունը՝ խաղաղության հասնելու համար։

«Ոչ, սա մեր տարածքն է»,- ընդգծել է Ուկրաինայի պետության ղեկավարը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է զիջել իր հողերի մի մասը։
Զելենսկին ընդգծել է Ռուսաստանի գրաված շրջանների մեծ մասը հնարավորինս շուտ ազատագրելու և հակահարձակումը շարունակելու անհրաժեշտությունը՝ անկախ եղանակային պայմաններից։
Նա նաև մեկնաբանել է ուկրաինական հակահարձակման տեմպերը․

«Բարդ իրավիճակ է, ես ձեզ հետ միանգամայն անկեղծ կլինեմ: Մեր նախաձեռնությունն է և դա արդեն առավելություն է։ Դա շատ կարեւոր է։ Դրանք կասեցրել են ռուսների առաջխաղացումը, բայց կարևոր է, որ մենք ամեն օր առաջ գնանք»։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկրի զորքերը պետք է հնարավորինս առաջ շարժվեն, նույնիսկ եթե խոսքը հարյուրավոր մետրերի մասին է։ 

«Մենք չպետք է Պուտինին շնչելու հնարավորություն տանք», - ասել է Զելենսկին։