Հայտնի ֆուտբոլիստը կարող է ընդմիշտ որակազրկվել 

Հայտնի ֆուտբոլիստը կարող է ընդմիշտ որակազրկվել 

Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան՝ FA-ը, կարող է ընդմիշտ որակազրկել «Վեսթ-Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետային՝ խաղադրույքներ կատարելու համար։ Համաձայն մամուլում տեղ գտած հրաարակումների, մոտ վաթսուն մարդ խաղադրույք է կատարել բրազիլացի մարզիկի կանխամտածված գործողությունների վրա։

Մասնավորապես՝ Պակետան միտումնավոր կերպով դեղին քարտ է ստացել՝ ծանոթների հետ գրազ գալով։ Արդյունքում այդ մարդկանց ընդհանուր շահումը կազմել է 117 հազար դոլար։ FA-ը հատուկ ցուցում է տվել, որում նաեւ նշվում է, որ կարելի է ընդմիշտ որակազրկել Պակետային։