Այս տարվա ամառը լինելու է ռեկորդային շոգ

Այս տարվա ամառը լինելու է ռեկորդային շոգ

ԱՄՆ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ այս տարվա ամառը լինելու է ջերմային եւ խոնավության ռեկոդներ՝ Էլ-Նինյո երեւույթի պատճառով։ Կանխատեսումը վերաբերում է աշխարհի շատ ռեգիոնների, այդ թվում՝ Աֆրիկային, Հնդկաստանին, Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաներին, Ավստրալիային, ԱՄՆ համար՝ Ֆլորիդային եւ Տեխասին։

Ներկայացված զեկույցում ասվում է, որ առողջ մարդկանց մեծ մասը կկարողանան հաղթահարել շոգ եղանակը, սակայն օրգանիզմի համար բարձր ջերմաստիճանն ու բարձր խոնավության մակարդակի համադրությունը լուրջ վտանգ է հանդիսանում։ Դա լինում է այն պատճառով, որ որքան շատ է խոնավությունը, այնքան մարդու օրգանիզմում քրտինքի գոլորշացումը քիչ է լինում եւ դրանով էլ բարդանում է օրգանիզմի ներքին ջերմաստիճանային կարգավորումը։ Իսկ դա արդեն օրգանիզմի համար սթրես է հանդիսանում։

Հնարավոր է, որ այս տարվա ամռանը օդի ջերմաստիճանը հատի 68 աստիճանի սահմանը, ըստ Ցելսիուսի սանդղակի, որը բարձր խոնավությամբ համադրված, մոլորակի համար կարող է առաջացնել եղանակային-ջերմային սթրես, ասված է զեկույցում։