Եմելյանենկոն առաջարկել է եւս մեկ անգամ մենամարտել Խարիտոնովի հետ
Պրոմոուտեր Վլադիմիր Խրյունովը հայտարարել է, որ ММА –ի ռուս մենամարտիկներ Ալեքսանդր Եմելյանենկոն եւ Սերգեյ Խարիտոնովը հնարավոր է մինչեւ տարեվերջ նորից մենամարտեն։ Այս մասին Խրյունովը պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում։ Նա մանրամասնել է, որ Ալեքսանդր Եմելյանենկոյին ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի Մագոմեդ Իսմայիլովի կողմից հասցված նոկաուտից հետո։
Ըստ ամենայնի՝ այս տարվա նոյեմբերը կլինի ամենից հարմար ժամանակը՝ Եմելյանենկո-Խարիտոնով երկրորդ մենամարտի համար։ Խրյունովը նշել է, որ այդ մենամարտը կլինի պանդեմիայից ազատագրման յուրօրինակ տոնակատարություն։
Նշենք, որ Եմելյանենկո-Իսմայիլով մենամարտը տեղի է ունեցել հունիսի 24-ին եւ 2014 թվականից հետո առաջին անգամ պարտություն է կրել, իսկ Սերգեյ Խարիտոնովն էլ, ով Եմելյանենկոյի հետ հին վեճ ունի, այդ պարտությունը որակել էր «մերկապար պարել»։
Կարծիքներ