Գործարարին մեղադրում են հետաքննող լրագրողի սպանության մեջ

Գործարարին մեղադրում են հետաքննող լրագրողի սպանության մեջ

Մալթացի գործարար Յորգեն Ֆենեկին մեղադրում են հետաքննող լրագրող Դաֆնի Կարուանա Գալիսիայի 2017-ին տեղի ունեցած սպանության հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է  ВВС-ն։ Ֆենեկը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքը։

Այդուհանդերձ, առաջադրված մեղադրանքի համաձայն, նրան մեղադրում են նաեւ չորս այլ անձանց հետ հանցախմբի անդամակցության մեջ։