Ինչ են գրում միջազգային ազդեցիկ լրատվամիջոցները նոյեմբերի 11-ին․ միջազգային մամուլի տեսություն

Ինչ են գրում միջազգային ազդեցիկ լրատվամիջոցները նոյեմբերի 11-ին․ միջազգային մամուլի տեսություն

Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Գերմանիան եւ որոշ ԵՄ անդամ երկրներ դեմ են, որպեսզի Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացվի։ 
BBC-ն, մեջբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն առ այն, որ Ուկրաինայի համար դեռեւս ժամանակը չէ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար, սակայն կարող են գալ արդար եւ լավ բանակցությունների համար ավելի նպաստավոր ժամանակներ։ 

The Financial Times-ը, նույնպես անդրադարձել է Ուկրաինայի թեմային։ Վերջինս անդրադարձել է Չեխիայի նախագահ Պետր Պավելի հայտարարությանը, թե հաջորդ տարի ավելի շատ ճնշում կգործադրվի Կիեւի վրա՝ Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու համար։ 

The Financial Times-ն իր մեկ այլ հրապարակման մեջ գրում է, որ ԵՄ անդամ երկրների միջեւ «գզվռտոցը» կապված Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության փաթեթի հաստատման հետ,  կարող է հարցականի տակ դնել այդ երկրի մակրոֆինանսական կայունությունը։ 

Bloomberg-ի դիտկետում ԱՄՆ վարկային ռեյտինգն է։ Ըստ հրապարակման, Moody's գործակալությունը նվազեցրել է ԱՄՆ վարկային ռեյտինգը «կայունից» իջեցնելով «բացասականի», հաստատելով երկրի ընդհանուր ռեյտինգը  ААА մակարդակում։ Bloomberg-ի մեկ այլ հրապարակման մեջ անդրադարձե է կատարվել ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի՝ Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական օպերացիայի խիստ քննադատությանը, նշելով, որ այդ քննադատության պատճառը քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թիվն է։ ։ 

The New York Times-ը նշում է, որ լեհա-ուկրաինական –ի սահմանին սահմանահատման համար սպասման ժամանակը հասել է յոթ օրվա՝ հեռագնա բեռնափոխադրող ավտոմեքենաների վարորդների գործադուլի պատճառով։