Ինչ հոգեբանական բնութագիր ունի ՀՀ վարչապետը ՀՀ քաղաքացիների կարծիքով

Ինչ հոգեբանական բնութագիր ունի ՀՀ վարչապետը ՀՀ քաղաքացիների կարծիքով

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլն ու իր թիմը իմ էջի մշտական հաճախորդներն են։ Ուստի իմ նախորդ գրառման տակ խնդրել եմ առանց վիրավորելու ու նշավակելու, գրել, թե ինչ հոգեբանական բնութագիր ունի ՀՀ վարչապետը ՀՀ քաղաքացիների կարծիքով։ Մենք կանգնած են գոյութենական խնդրի առաջ ու յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետության ղեկավարն իր մտածողությամբ ու վարքով ադեկվատ է գտնվում այդ լրջագույն մարտահրավերին։ Մեր հավաքական ինտելեկտը պետք է բավարարի գոյութենական այդ մարտահրավերը հաղթահարելու համար։ Այդ տեսանկյունից առաջնային պայման է, որ քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետությունը ղեկավարվի այնպիսի առաջնորդի կողմից, ով առնվազն ադեկվատ է իրավիճակին։ Ադեկվատությունը որոշելու համար մարդը պետք է համապատասխան հոգեբանական բնութագիր ունենա՝ իր ուժեղ ու թույլ կողմերով։ Վաղը կփորձեմ համառոտ մի ձեռնարկ կազմել Նիկոլի հոգեբանական կերպարի մասին։ Ուժեղ կողմերի մասին չեմ խոստանում, քանզի այս պահի դրությամբ այդ մասին կարծես դեռ ոչ ոք չի արտահայտվել։ Գրառումները նաև ինդիկատոր են Նիկոլի թիմակիցների համար՝ հասկանալու, թե ուր են տանում մեզ անձամբ իրենք այս աղետաբեր ժամանակաշրջանում։ Հետևելով իմ էջին՝ իրենք պետք է Նիկոլի կերպարի մեջ իրենց տեսնեն, քանզի պետական ղեկավար պաշտոնյան կամակատար մեխի գլուխ չէ, ում այսօր վարչապետն է խփում, վաղը՝ թուրք ասկյարը։ Նիկոլի հետ հասցեական պատասխանատու են լինելու ղեկավար բոլոր պաշտոնյաներն անխտիր։ Որոշ տգետների հիշեցնեմ, որ պատասխանատվությունը վերջնարդյունքում ենթադրում է պատիժ։ Պետության չգոյության պայմաններում պատիժը ենթադրում է վրիժառություն «Նեմեսիս» օպերացիայի տեսքով։ Առավել տգետներին հիշեցնեմ, որ այդ օպերացիայի թիրախում եղել են ոչ միայն ցեղասպան թուրքերը, այլ ապազգային, դավաճան հայերը, ովքեր իրենց վարքն արդարացնում էին տարբեր հանգամանքներով ու փաստարկներով։ Ոչինչ չի մոռացվում, քարերը հավաքելու ժամանակը միշտ գալիս է․․․»։