Քանյե Ուեսթի ալբոմի շնորհանդեսին Քիմ Քարդաշյանը ներկայացել է հարսանյաց զգեստով (լուսանկարներ)

Քանյե Ուեսթի ալբոմի շնորհանդեսին Քիմ Քարդաշյանը ներկայացել է հարսանյաց զգեստով (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հարսանյաց զգեստով է հայտնվել Քանյե Ուեսթի «Donda» նոր ալբոմի երեկույթ -շնորհանդեսին, որը տեղի է ունեցել օգոստոսի 26 -ին՝ ռեփերից ամուսնալուծության հայց ներկայացնելուց մի քանի ամիս անց: Այս մասին հայտնում է SkyNews-ը:

Ինսայդերների կարծիքով՝ Քարդաշյանի մասնակցությունը միջոցառմանը չի նշանակում զույգի վերամիավորում։ Հեռուստաաստղը և հիփ-հոփ արտիստը դեռ միասին չեն։ Իր արտաքինով՝ Քիմը պարզապես ուզում էր աջակցել իր նախկին սիրեցյալին, ում հետ փորձում է ջերմ հարաբերություններ պահպանել:

Քարդաշյանը բեմ է բարձրացել Balenciaga-ի հարսանյաց զգեստով`« No Child Left Behind» երգի կատարման ժամանակ: Սեռական ոտնձգության մեջ մեղադրվող վիճահարույց ռեփեր DaBady-ը և ռոքեր Մերիլին Մենսոնը նույնպես մասնակցել են միջոցառմանը:

Ռեփերը գրեթե երկու ժամ ուշացած է ներկայացել միջոցառմանը, և այս ամբողջ ընթացքում էկրանին հեռարձակվել է նրա մոր լուսանկարը, ում նվիրված է առաջիկա ալբոմը: Ներկայացման ընթացքում Ուեսթը, Դաբադին և Մենսոնը կանգնած էին ռեփերի մանկության տան զարդարված շքամուտքում՝ շրջապատված ոստիկանական հանդերձանքով պարողների ամբոխով և ամենագնացների շարասյունով: