Կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Քիչ առաջ դատարանը 3 ժամով հետաձգեց նիստը։

Հիշեցնենք, որ Գեւորգ Սիմոնյանը, որին մեղսագրվում է Առողջապահության փոխնախարար եղած ժամանակ իր ծառայողական պարտականությունները չկատարելը, ինչն էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։