Ախպեր, էս եղն ու բրինձը քոնը չի՞․․․

Ախպեր, էս եղն ու բրինձը քոնը չի՞․․․

Հայաստանում կատարվող իրադարձությունները Բարեկենդանն են հիշեցնում։ Նիկոլը Արցախի կապիտուլյացիայից հետո Թուրքիային ձայն է տալիս․ 

- Ախպեր, էս եղն ու բրինձը, էս Հայաստանը  քոնը չի՞, բա խի՞ չես գալիս, տանում։  

Անցվորականը նկատելով, որ էդ մարդու  ծալը պակաս է, ասում է, թե՝ բա ո՞նց, Հայաստանն էլ է մերը։ Նիկոլն էլ նրան է տալիս ,,եղն ու բրինձը,, , ասելով՝  թե հերիք է ինչքան պահեցինք, ձեր ծառան չենք, ձեր ապրանքը տարեք:

Հիմա մի ձիավոր չկա, որ անցվորականի հետևից հասնի։ Բոլորը ձիուց իջել ու ոտով՝ մեկ երկու, մեկ երկու ուզում են հասնեն անցվորականին, ու Հայաստանը փրկեն։ Բոլորը, խոսում, խոսում են կորցված  եղ ու բրնձից, բայց մեկի մտքովը չի անցնում, որ ձի նստի ու տեսնա՝ ովա տանում, ուրա տանում   եղն ու բրինձը։ 

Մենակ հումոր են անում եղն ու բրինձը տվողի վրա՝ որ ասում ենք շաշա, շաշա էլի՜․․․