2019թ. տնտեսական ակտիվությունը կգտնվի 5.2 տոկոսի սահմաններում. նախարարի ԺՊ

2019թ. տնտեսական ակտիվությունը կգտնվի 5.2 տոկոսի սահմաններում. նախարարի ԺՊ

Հայաստանում 2019 թվականի տնտեսության ակտիվությունը և համախառն ներքին արդյունքի աճը  կգտնվի 5.2-5.3 տոկոսի սահմաններում, այս մասին այսօր լրագրողներին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով  որոշ տարբերություններ լինում են, դրանք կապված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա