Եթե ՔԿ նկարագրած մախինացիաներն ընդունենք որպես փաստ՝ Սերգեյ Սմբատյանը չի տեղավորվում այդ վարկածի մեջ

Եթե ՔԿ նկարագրած մախինացիաներն ընդունենք որպես փաստ՝ Սերգեյ Սմբատյանը չի տեղավորվում այդ վարկածի մեջ

Նախ, իրավական առումով այն բացարձակ անհիմն է՝ եթե նույնիսկ քննչականի նկարագրած մախինացիաներն ընդունենք որպես փաստ, ապա Սերգեյ Սմբատյանը ոչ մի կերպ չի տեղավորվում քննչականի վարկածի մեջ։ Առավել ևս համոզիչ չէ քննչականի այն պնդումը, որ Սերգեյը կարող է խոչընդոտել նախաքննությանը և չկա դա կանխելու ոչ մի այլ տարբերակ, քան բանտարկությունը՝ տնային կալանք, էլեկտրոնային բռասլետ, գրավ, Բեթհովենի երաշխավորություն, Բրուկների միջնորդություն - այդ ամենը ի զորու չեն կանխել Սերգեյ Սմբատյանի չարաչար մտադրությունները։

Կարճ ասած՝ «քրեական» վարկածը բացառվում է։

Բացառվում է նաև «քաղաքական» վարկածը. Սերգեյ Սմբատյանը ամբողջովին լոյալ էր դավաճանական իշխանությունների նկատմամբ։ Նա թույլատրելիի սահմաններից երբեք դուրս չէր գալիս։ Ճիշտ է, ի շահ Արցախի՝ բարեգործական համերգներ տալիս էր, բայց երբեք չէր խոսում այն մասին, թե այդ ում մեղքով այնպես եղավ, որ ինքը ստիպված լինի ի շահ Արցախի՝ բարեգործական համերգներ տալ։ Լինելով համաշխարհային ճանաչում ունեցող մարդ՝ պետության հակահայ քաղաքականության դեմ, օրինակ, հացադուլ չէր անում՝ ինչպես սովետի ժամանակ Վիկտոր Համբարձումյանը։ Արցախը ադրբեջանի կազմում ճանաչող գերագույն դավաճանին հայհոյանք չէր տալիս՝ ինչպես սովետի ժամանակ Գորբաչովին «նախշող» Հենրիկ Իգիթյանը։ Նման բաներ չէր անում։

Ուստի ի վերջո ինչու՞ են նրան փակել։ Քիչ թե շատ հավանական առաջին պատասխանը, որ մտքովս անցնում է, հետևյալն է՝ զակայֆ։ Երկրորդ տեղում է հետևյալ պատասխանը՝ որ հետո «հերոսաբար» բաց թողնեն։ Երրորդ տեղում է հետևյալ գեղեցիկ վարկածը՝ որոշել էին «Արմավիր» ՔԿՀ-ում բացել դասական երաժշտության սիրահարների խմբակ, բայց կադրերի պակաս են ունեցել։ Մյուս վարկածներն ավելի թույլ են»։