Ինչ կասի Ալիեւը, եթե ՀՀ-ում իշխանությունը վերարտադրվի

Ինչ կասի Ալիեւը, եթե ՀՀ-ում իշխանությունը վերարտադրվի

Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է, ապա Ադրբեջանը հանգիստ կարող է միջազգային հանրությանն ասել. «Ժողովրդավար ԱՄՆ, Հնդկաստան, Ֆրանսիա և այլք. հայ ժողովուրդը որևէ խնդիր չի տեսնում Արցախը կորցնելու հարցում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիր չի տեսնում նաև Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում դեմարկցիայի այս ձևի հետ: Հենա ժողովրդավարական մեծամասնությունը գործող իշխանությանն է նորից ընտրել, ուրեմն այս իրավիճակի հետ հաշտ է ու համերաշխ: Այնպես որ քիթներդ մի խոթեք այս գործընթացներում, մեզ էլ կոչ մի արեք զորք դուրս բերել, կամ ներս բերել»: