«Ազովստալում» մինչև այսօր առավոտյան ծածանվում էր ուկրաինական դրոշը 

«Ազովստալում» մինչև այսօր առավոտյան ծածանվում էր ուկրաինական դրոշը 

Այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գրավել են Ազովստալը։
«Երեկ տեղեկացանք, որ Ուկրաինայի Ազովստալի կողմի բանակը հանձնվում է գերի։ Առաջին հերթին գործարանից հանում են վիրավորներին, որոնց տարել են ռուսական քաղաք, որտեղ պետք է ստանան առաջին բուժօգնությունը։ Այսօր արդեն հանձնվում են բանակայինները։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ կա պայմանավորվածություն, որ պետք է լինի գերիների փոխանակում»,- մեզ հետ զրույցում ասաց Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ 

Նշենք, որ «Ազովստալը» Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական գործարանն էր, որը ամենահարուստ գործարարի՝ Ռինատ Ախմեդովի սեփականությունն է։ Գործարանն իր մակերեսով զբաղեցնում էր Մարիուպոլի մեկ երրորդ մասը։ 

«Ռուսները չեն հաղթել։ Նրանք կարող են ընդամենը միայն արձանագրել, որ ամբողջությամբ գրավել են Մարիուպոլը, հաշվի առնելով, որ ամենամեծ գործարանն է այնտեղ տեղակայված եղել և թիրախավորվել էր ի սկզբանե ռուսների կողմից։ Մինչ այսօր առավոտյան այնտեղ ծածանվում էր ուկրաինական դրոշը»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։