Ռուսաստանում կործանվել է ուղղաթիռ․ կա մեկ զոհ

Ռուսաստանում կործանվել է ուղղաթիռ․ կա մեկ զոհ

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կործանվել է Robinson R66 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։ Դեպքը տեղի է ունեցել Աբրաու-Դյուրսո շրջանում։ Զոհվել է օդաչուն։ Ուղղաթիռի կործանման մասին տեղեկացրել են տեղի բնակիչները, որոնք էլ հայտնաբերել են ավիավթարի վյարը։ Փրկարարներն ու իրավապահները աշխատում են աղետի վայրում։ Պարզվում են դեպքի մանրամասները։