Ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները թյուր կարծիք ունեն․ ի՞նչ է ասել Ալիևը

Ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները թյուր կարծիք ունեն․ ի՞նչ է ասել Ալիևը

Իրականությունը չարտացոլող փոքր անհամապատասխանությունները, որոնք մենք տեսնում ենք ռուսական լրատվամիջոցներում՝ Ադրբեջանի, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ Ռուսաստանի հետ կապված, որևէ ազդեցություն չունեն երկու երկրների քաղաքականության վրա։

Այդ մասին օկուպացված հայկական Շուշիում ընթացող գլոբալ մեդիա ֆորումում ունեցած իր ելույթում ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին, Ալիևը հիշեցրել է անցյալ տարի Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

Նրա խոսքով, Հռչակագրի ստորագրումը ամուր հիմքեր ունի․

«Չնայած աշխարհաքաղաքական իրավիճակի նման լուրջ փոփոխությանը, Հռչակագրի ստորագրումից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը բավականին հաջող է եղել։ 

Բազմաթիվ շփումներ են եղել ամենաբարձր մակարդակով, եղել են շփումներ կառավարությունների ղեկավարների, արտաքին գերատեսչությունների ղեկավարների և հասարակական կառույցների այլ ներկայացուցիչների մակարդակով։ Ուստի վստահաբար կարող եմ ասել, որ Հռչակագրի կետերն իրականացվում են»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։