Թուրքական սահմանին է մոտենում փախստականների 200-250 հազարանոց խումբ․ Էրդողան

Թուրքական սահմանին է մոտենում փախստականների 200-250 հազարանոց խումբ․ Էրդողան

Թուրքիայի սահմանին է մոտենում փախստականների 200-250 հազարանոց խումբը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը, կապված Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակի հետ։ Ըստ նախագահ Էրդողանի, ձեռնարկվել են միջոցներ, որպեսզի դադարեցվի փախստականների հոսքը դեպի թուրք-սիրիական սահման։ Էրդողանը նկատել է, որ սա այնքան էլ դյուրին բան չէ, քանի որ խոսքը մարդկային կյանքերի մասին է։ «Թուրքիան տուն է դարձել ավելի քան հինգ միլիոն փախստականների համար, որոնցից չորս միլիոնը սիրիացիներ են»,- ասել է Թուրքիայի նախագահը։