ԱՄՆ-ում եզակի բնական երեւույթ է տեղի ունեցել

ԱՄՆ-ում եզակի բնական երեւույթ է տեղի ունեցել

ԱՄՆ Այդհաո եւ Օքլոհոմա նահանգներում տեղի է ունեցել եզակի երեւույթ, որն արձանագրվել է մարդկանց կողմից։ Խոսքը ամպրոպի ժամանակ՝ ծիածանի ֆոնին կայծակի բռնկման ու որոտի մասին է։ Այս մասին գրում է Daily Mail-ը, մանրամասնելով, որ այն ֆիքսել է լուսանկարիչ Ջեյկ Հայթմանը։

Լուսանկարիչն անկեղծացել է, որ դեռեւս երբեք նման բան չէր տեսել եւ իր տեսածը պարզապես անհավատալի է։ Իրականում էլ ծիածանային կայծակը եզակի բնական երեւույթ է։