Ուժեղ քամին Քաթարում օդանավերի բախման պատճառ է դարձել

Ուժեղ քամին Քաթարում օդանավերի բախման պատճառ է դարձել

Ուժեղ քամին Քաթարի մայրաքաղաք Դոհայում պատճառ է դարձել օդանավերի բախման։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Համացանցում հայտնված կադրերում երեւում է, թե ինչպես քամին կարողանում է տեղից շարժել Qatar Airways-ին պատկանող Boeing 787-8 Dreamliner-ը։

Օդանավը բախվում է նույն ավիաընկերությանը պատկանող Airbus A350-ին։ Բարեբախտաբար արտակարգ պատահարի հետեւանքով որեւէ մեկը չի տուժել։