Արտակարգ դեպք Ախուրյանում․ անչափահասը կրակել եւ ծանր վիրավորել է 11-ամյա աղջկան

Արտակարգ դեպք Ախուրյանում․ անչափահասը կրակել եւ ծանր վիրավորել է 11-ամյա աղջկան

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում անչափահաս 13-ամյա տղան կրակել է եւ վնասել 11-ամյա աղջիկ երեխայի, որի վիճակն այս պահին ծանր է, գտնվում է հիվանդանոցում, ենթարկվել է վիրահատության, վնասվել է երեխայի թոքը։

Ոստիկանությունից տեղեկությունը հաստատեցին, Hraparak.am-ին փոխանցեցին, որ 2010թ-ի ծնված տղան, ըստ հաղորդագրության, հարևանին պատկանող ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, որից հետո  փամփուշտն ուղղահայաց հետ վերադառնալով դիպչել է 11-ամյա աղջկան։

Ըստ ոստիկանության, սա նախնական հաղորդագրության համաձայն, սակայն դեպքի առթիվ ընթանում է քննություն՝ պարզելու ինչ հանգամանքներում եւ ինչպես է զենքը հայտնվել անչափահասի մոտ։ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանից փորձեցինք այլ մանրամասներ ճշտել։Փոխհամայնքապետը, սակայն, որևէ տեղեկություն չուներ՝ ասելով, որ մեզանից է լսում կատարվածը։