Քեմերոնին մոլորեցրել են. կարծել է՝ Պորոշենկոյի հետ է զրուցում

Քեմերոնին մոլորեցրել են. կարծել է՝ Պորոշենկոյի հետ է զրուցում

Անհայտ անձը զանգահարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնին և ներկայացել է որպես Ուկրաինայի նախկին նախագահ (2014-2019) Պյոտր Պորոշենկո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Թեև հստակ տպավորություն էր ստեղծվել, որ տեսազանգը եղել է պարոն Պորոշենկոյի կողմից, սակայն զրույցի ընթացքում նախարարի մոտ կասկածներ են առաջացել:
Անցկացված հետաքննությունից հետո գերատեսչությունը հաստատել է, որ ստացված հաղորդագրություններն ու զանգը կեղծվել են»,- ասվում է գործակալության մեջբերած տեքստում։