Խաղաղության պայմանագիրը այլ բանի մասին է լինելու

Խաղաղության պայմանագիրը այլ բանի մասին է լինելու

Իշխանությունները բացահայտ ասում են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել նույնիսկ Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացված լինելու պարագայում, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է՝ իրենք ոչ միայն այդ տարածքները վերադարձնել չեն պատրաստվում, այլ նաև պաշտոնական Երևանի հայելային հետքաշվելու առաջարկին Բայրամովն ասում է` զորքերը կանգնած են այնտեղ, որտեղ պետք է կանգնեն։ Ակնարկում են, որ դելիմիտացիա, դեմարկացիայի պարագայում կարող են ավելի առաջ գալ։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Խաղաղության պայմանագիրը լինելու է ԼՂ կլանումը, ՀՀ 208 քառ. կմ տարածքների օկուպացիան օրիանականցնելու մասին։ Այո, հայ-ադրբեջանական հարաբերություններում ավելի վտանգավոր միտում է նկատվում, ի դեպ, դա նկատվում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Ադրբեջանից հայտարարեցին, որ խաղաղության գործըթնացը պետք է տարանջատվի դելմիտացիա- դեմարկացիայի գործընթացից, իսկ սա նշանակում է, որ դու խաղաղության պայմանագիր ես ստորագրում առանց քո երկրի պարամետրերը ֆիքսելու, որտեղ սեղանին կարող են դրված լինեն նաև ՀՀ նոր տարածքներ»,- հավելել է նա։