Toyota-ն նոր սերնդի Camry-ից լուսանկար է հրապարակել 

Toyota-ն նոր սերնդի Camry-ից լուսանկար է հրապարակել 

Ճապոնական Toyota ընկերությունն իր պաշտոնական կայքում նոր սերնդի Camry-ից, որը պաշտոնապես ներկայացվելու է նոյեմբերի 14-ին, նոր լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում երեւում են հատվածներ բեռնախցիկի վերնամասին, լամպից եւ բամբերից։ Դատելով անվատախտակից, մեքենան կունենա լիաքարշակ համակարգ։ Նոր մոդելի մասին տեղեկությունները քիչ են։

Այն թողարկվելու է հիբրիդային ուժային հարմարանքներով, 2,4 լիտրանոց շարժիչի հիման վրա, իսկ ներքին այրման շարժիչի տարբերակներ այլեւս չեն թողարկվելու։ Նոր Toyota Camry-ն կառուցված է TNGA-K պլատոֆորմի վրա։ Այն ունի V-աձեւ LED օպտիկա, ծավալուն բամպեր եւ մեծ օդընդունիչներ։